Չկա էդենց բան, որ մեկը մյուսի գիրկը  նստի

Չկա էդենց բան, որ մեկը մյուսի գիրկը  նստի
Սամվել Բալասանյան

Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստին անդրադարձ եղավ քաղաքի երթուղային համակարգին, որը շուտով փոփոխության է ենթարկվելու:Քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքերով 5 տարի շարունակ խնդրում, հորդորում է ներդրողներին ավտոբուսներ հատկացնել. «Մեր եղածը քիչ է, գազել- բան պիտի դուրս գա, մեծ ավտոբուսներ պիտի բերվեն, չկա էդենց բան, որ մեկը մյուսի գիրկը  նստի»,-նշեց վճռական տրամադրված քաղաքապետը: Միայն թե քաղաքապետի հորդորներին անսացողներ չկան: 

Նկատենք, որ շատ ներդրողներ Գյումրիում երթուղային բիզնես չեն իրականացնում ճանապարհների եւ  փողոցների քարուքանդ  լինելու, ինչպես նաև ուղևորահոսքի պակասի  պատճառով:

Գյումրիում ընթացող փողոցաշինությունը երթուղային համակարգի փոփոխության անհրաժեշտության պատճառ է դարձել:  Ավագանին ուսումնասիրելու է  մոտ 7 տասնյակ նոր տիպի կանգառներ սարքելու ծրագիրը:Կանգառները  սմարթ սիստեմով  են առանձնանալու, WI- FI է լինելու, լիցքավորման ապարատներ։ Ծրագրի  60 տոկոսը սուբսիդավորելու է կառավարությունը:  Համայնքի բյուջեից շուրջ 250 միլիոն կհատկացվի տրանսպորտային միջոցների ձեռք բերմանը։