Նույնիսկ դպրոցականը գիտի, որ բնական գազը և բենզինը դյուրավառ են

Նույնիսկ դպրոցականը գիտի, որ բնական գազը և բենզինը դյուրավառ են

 

«Ահավոր է ..

Հայաստանը դեռևս չունի մշակած և հաստատած տրանսպորտային անվտանգության հայեցակարգ։

Ուղևորատար հասարակական տրանսպորտը ոչ մի պարագայում չպետք է շահագործվի բնական կամ հեղուկ գազով։

Նույնիսկ դպրոցականը գիտի, որ բնական գազը և բենզինը դյուրավառ են և միանգամից պայթում են՝ ի տարբերություն դիզելային վառելիքի։

Աշխարհի բոլոր նորմալ պետություններում հասարակական տրանսպորտը շահագործում է կամ դիզվառելիքով կամ հոսանքով։

Օր առաջ պետք է սկսել տրանսպորտային անվտանգության հայեցակարգի մշակումն ու անվտանգության նվազագույն պայմանների ներդրումը Հայաստանում։

Հ.Գ. Ցավակցում եմ բոլոր զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:։