Արդյոք Կիրկորովի դեմ մահափորձ է կազմակերպվել

Արդյոք Կիրկորովի դեմ մահափորձ է կազմակերպվել

Ռուսական մեդիան ակտիվորեն քննարկում է ռուս փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դեմ մահափորձ իրականացնելու մասին լուրը։ Մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող, ենթադրաբար ԻՊ գրոհային, ծնունդով դաղստանցի Հինդիրենբի Կազուեւը, ով քսան տարեկան է դեռ, հայտարարել է, որ համերգի ժամանակ Կիրկորովի դեմ ահաբեկչական բռնարարքի իրականացնելու պատվերը ստացել է շոումեն Մաքսիմ Գալկինից։ Ինչպես հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը, Կազուեւի փաստաբան Իսրաֆիլ Գադադովը, իր պաշտպանյալը ասել է հարցաքննության ժամանակ, որ իրեն Գալկինն է առաջարկել սպանել Կիրկորովին՝ երկու միլիոն ռուբլու դիմաց։ Կազուեւը մանրամասնել է, որ Գալկինը պատվիրել է սպանությունը Ալլա Պուգաչովայի հանդեպ ունեցած խանդի պատճառով։ Ըստ հրապարակման, Կազուեւը նույնիսկ մեկ միլիոն ռուբլի կանխավճար ստացել է, սակայն հետո հրաժարվել է այդ մտքից, կարծելով որ այդ սպանությունն իրականացնելիս կարող են անմեղ մարդիկ էլ տուժել։ Մեղադրյալը առաջարկել է հարցաքննել նաեւ Կիրկորովին, Գալկինին եւ Պուգաչովային եւ առերեսում կազմակերպել, սակայն քննչական մարմինները այդ մտքից հրաժարվել են, որոշելով որ այդ կերպ մեղադրյալը փորձում է պարզապես ձգձել քննությունը։ Կազուեւի փաստաբանը նաեւ ասել է, որ միջնորդություն են ներկայացնելու, որպեսզի գործը ՆԳ նախարարության իրավազորությունից տեղափոխվի Քննչական կոմիտեի իրավազորության ներքո։