Հնարավոր է Մնացականյան-Մամեդյարով հանդիպում՝ Մյունխենում

Հնարավոր է Մնացականյան-Մամեդյարով հանդիպում՝ Մյունխենում

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ ամենեւին չի բացառվում, որ Մյունխենում տեղի ունենալիք անվտանգության կոնֆերանսի ժամանակ հանդիպում տեղի ունենա իր եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջեւ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Ոչինչ չի կարելի բացառել։ Ավանդության համաձայն, եթե համաձայնություն ձեռք բերվի հանդիպման, մենք այդ մասին կտեղեկացնենք»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը, հավելելով, որ ինքը մասնակցելու է Մյունխենի անվտանգության կոնֆերանսին։ «Այն, որ առաջընթաց ենք գրանցել հասկանալի է, իսկ ինչ վերաբերում է /հանդիպման/ ժամկետներին եւ այլ հարցերին, մենք փորձում ենք /դրանք/ համաձայնեցնել եւ տեղեկացնել հասարակությանը»,- հավելել է նախարար Մնացականյանը։