Մհեր Ենոքյանի վաճառված գրքերի հասույթը կփոխանցվի վիրավոր զինծառայողներին.լուսանկարներ

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ժամանակի, դժվար օրերի փորձություն անցած մեր ընկերների հետ այսօր գիրք էինք վաճառում: Անակնկալ զանգ տպարանից՝ Մհերի վերահրատարակած «Զգացմունքների պետություն»  գիրքը պատրաստ է: Այն պիտի պատրաստ լիներ երկուշաբթի: Այդպիսով՝ վաճառեցինք երկու գրքերն էլ՝ և Մհերի ռուսերեն թարգմանությամբ Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը», և Մհերի «Զգացմունքների պետությունը»: Երկուշաբթի և երեքշաբթի նույն վայրում՝ Մաշտոցի պուրակում, ժամը 5-7-ը դարձյալ կվաճառենք երկու գրքերն էլ: Գումարային վաճառվեց մոտ 40 գիրք:

«Բանտիս օրագրի»  հասույթը դարձյալ կփոխանցվի վիրավոր զինծառայողներին: Դատավճռի վերանայման, արդար դատաքննության, Մհերին ազատություն վերադարձնելու իրավական մեխանիզմների գործունակության համար ստորագրեց մոտ 60 քաղաքացի: Նրանք այնքան դրական լիցքեր փոխանցեցին ինձ. հուզիչ էր մի քաղաքացու բերած մեծ անձրևանոցը, որ չթրջվենք հանկարծ, հուզիչ էին սիրող մարդու տնական գաթան, մանուշակագույն ու դեղին ձնծաղիկները, ջերմ խոսքերը... »