Ասել է, թե երբ կհեռանա «Բարսելոնայից»

Ասել է, թե երբ կհեռանա «Բարսելոնայից»

Ժերար Պիկեն հայտարարել է, թե երբ է հեռանալու «Բարսելոնայից»։ Հիշեցնենք, որ Պիկեն կատալոնական ակումբի պաշտպաններից է։

Football Espana-ի հետ զրույցում Պիկեն մասնավորապես ասել է․ «Վերջին շաբաթներին մենք ավելի լավ ենք խաղում։ Քիչ ենք բաց թողել, շատ խփել ենք։ Հիմա մենք մտածում ենք մեր հաջորդ խաղի մասին։ Իմ համար միշտ բարդ է եղել սկսել սեզոնը, սակայն երբ ես դադարեմ հաճույք ստանալ այն ամենից, ինչ անում եմ, կհեռանամ։ Մեսսին ու Սուարեսը լավագույն հարձակվողներն են վերջին տարիներին։ Լուիսի մոտ գոլն արյան մեջ է, իսկ այն ինչ Լեոն է անում, ինքնին խոսում է։ Մեզ մոտ պետք է ամրացնել պաշտպանությունը, իսկ հարձակումը նորմալ է»,- ասել է Պիկեն։