Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք

Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք

Ուր գնում ենք, ասում ենք՝ եկեք խաչքար դնենք, խաչքար դնենք, էլի խաչքար դնենք, խաչքար:Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք՝ մեկ, երկու, տասը, հիսուն, հարյուր: Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է: Այս մասին Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Մեծ խաչքարեր կապենք երեխաների ոտքից, ասենք՝ դե քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք: Էլի Վարդան Մամիկոնյանի: Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞։ Ոչ, զոհվել են, որ ապրեն»,- ասել է նա: