ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող սպառազինություններն առաջնահերթություն են 

ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող սպառազինություններն առաջնահերթություն են 

ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զենք զինամթերքի ձեռք բերումը պետք է դառնա առաջնահերթություն Եվրամիության երկրների համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ Զինվորական շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Միքել վան դեր Լաանը։

«Կա հստակ առաջնահերթություն ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգության հարցում»,- ասել է գեներալ վան դեր Լաանը, ընդգծելով, որ Եվրոպան պետք է ձեռք բերի այնպիսի սպառազինություններ, որոնք նշված են Հյուսիս-Ատլանտյան դաշինքի պաշտպանական պլանավորման ծրագրում՝ հանուն հավաքական անվտանգության ապահովման։ Նա նաեւ ասել է, որ սպառազինությունների գնման հարցում մրցակցություն չի կարող լինել։