Թուրքիայում տոնական օրերին բազմաթիվ մարդիկ են զոհվել և վիրավորվել

Թուրքիայում տոնական օրերին բազմաթիվ մարդիկ են զոհվել և վիրավորվել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան անդրադարձել է իսլամական զոհաբերության տոնի՝ «Kurban bayram»-ի ընթացքում Թուրքիայում  գրանցված ավտոպատահարներին:

Սոցհաշվում կատարած գրառման համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահաների (ՃՏՊ) թիվը հունիսի 16-ին հասել է 726-ի:

Դրանց հետևանքով մահացել է 11 մարդ, իսկ վիրավորվել՝ 1295-ը:

«Kurban bayram»-ի ընթացքում գրանցվել են նաև դեպքեր, երբ մարդիկ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել կենդանիներ մորթելու ընթացքում:

Ըստ թուրք նախարարի՝ այս դեպքում մահեր չեն արձանագրվել, իսկ ոչ պրոֆեսիոնալ կերպով մորթման աշխատանքներ իրականացնելու պատճառով վնասվածք է 16.000 մարդ: 

Նշենք, որ տոնը մեկնարկել է հունիսի 15-ին և տևելու է մինչև հունիսի 19-ը: