120 ռազմական կործանիչ ինքնաթիռ կգնի

120 ռազմական կործանիչ ինքնաթիռ կգնի

Անկարան մտադիր է ԱՄՆ-ից գնել 120 ռազմական կործանիչ F-35 հինգերորդ սերնդի ինքնաթիռներ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այս առնչությամբ։ «Մենք գնելու ենք 120 հատ F-35, որը արտադրում է ԱՄՆ-ն։ Դրանց կոմպլեկտացիայի մի մասը արտադրվում է մեզ մոտ՝ Թուրքիայում»,- ասել է Էրդողանը՝ տեղի NTV-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում տեղի ունեցած հավաքի ժամանակ։ Նշենք, որ ավելի վաղ Ֆորտ Վերտում, ԱՄՆ Տեխասի նահանգ, տեղի է ունեցել առաջին F-35-երի հանձնումը Թուրքիային։ Հաջորդ տարկ, ըստ Թուրքիայի ռազմական նախարար Հուլուսի Աքարի հավաստիացման, եւս երկու կործանիչ է փոխանցվելու Անկարային։