Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը՝ մուլտֆիլմի հերոս (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը՝ մուլտֆիլմի հերոս (լուսանկարներ)

Մուլտֆիլմերի տեխնիկան հիմա շատ է զարգացել՝ 3D եւ այլ ժամանակակից տեխնիկայով նկարահանված մանկական մուլտֆիլմերն այլեւս ոչ մեկին չեն զարմացնում։ Բայց մեր մանկության տարիներին ամենաընդունված տեխնիկան նկարներով մուլտֆիլմերի նկարահանումն էր՝ երբ նկարիչը ձեռքով նկարում էր առաջին կադրը եւ յուրաքանչյուր հաջորդ նկարում զարգացնում էր գործողությունը ու ստանում ամբողջական պատմություն։ Քայլ-քայլ նկարված պատկերների արագ ցուցադրումն էլ դառնում էր սիրելի մուլտֆիլմ։

Ինչո՞ւ հիշեցի մուլտֆիլմեր նկարահանելու այս տեխնիկան։ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր այցից էլեկտրոնային փոստով լրատվամիջոցներին մի քանի հազար լուսանկար են ուղարկում։ Դրանց միայն դիտելը մեկ-երկու ժամ է զբաղեցնում։ Եւ երբ այդ հազարավոր կադրերը դնում ես կողք-կողքի՝ մուլտիպլիկացիոն ֆիլմ է դառնում, որը պատկերում է, թե այդ այցի ժամանակ րոպե առ րոպե ինչ է արել Փաշինյանը՝ ում է ձեռքով բարեւել, ում ուսին է թփթփացրել, քանի երեխայի գլուխ է շոյել, քանի տատիկի է գրկել, քանի գերեզմանի մոտ է ծնկի իջել։

Ընդ որում՝ նույն պապիկին մոտենալը, ձեռքով բարեւելը, հետը խոսելը, ձեռքով հրաժեշտ տալը ֆիքսված է հնարավոր բոլոր կադրերով։ Զոհվածի հուշաքարին մոտենալը, մեջքը մի քիչ ծռելը, խոր խոնարհվելը, ծաղիկները դնելը, մեջքն ուղղելը՝ նորից կադրերի մի ամբողջ շարք է, որը նույնպես կարող է ամբողջական մուլտֆիլմ- ինստրուկտաժ դառնալ՝ «Ինչպես խոնարհվել քո պատճառով զոհված հերոսների գերեզմանին եւ ցավ բեմադրել» խորագրի ներքո։

Լուսանկարներ N1

Վարչապետին ուղեկցում է առնվազն 2 լուսանկարիչ, որոնք հազարավոր կադրեր են ֆիքսում։ Ապա դրանք համադրում, ընտրում, երեւի մի տասնյակի չափ մարդ էլ զբաղված է դրանք տարածելով։
Կհարցնեք՝ ո՞րն է այս ֆոտոէպոպեաները ստեղծելու նպատակը։ 

Չգիտեմ՝ կամ անձի պաշտամունք ձեւավորելու մղումը, կամ՝ համացանցը սեփական լուսանկարներով հեղեղելու ցանկությունը, որ ոչ մի ուրիշ անձի համար 1 սանտիմետր անգամ տեղ չմնա։ 
Կամ՝ իրեն թվում է, որ սրանով թույն փիառ է անում ինքն իրեն եւ բարձրացնում իր զրոյական ռեյտինգը։ 

Լուսանկարներ N2

Լուսանկարներ N3

Լուսանկարներ N4

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

×
Gallery Image