Տասնյակ քաղաքացիների տեսակցելու հնարավորություն չկա

Տասնյակ քաղաքացիների տեսակցելու հնարավորություն չկա

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ իշխանության ապօրինությունների հետևանքով անազատության մեջ հայտնված 12 քաղաքացիների:

Ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց միավորում էր երկիրը հայրենադավ իշխանություններից փրկելու և մեր ժողովրդին արժանապատիվ կյանք վերադարձնելու մոտեցումը:

Ցավոք, մեծ թվով քաղաքացիների տեսակցության վրա արգելք է դրված, և շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների տեսակցելու հնարավորություն չկա. նրանց թվում ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանն է, ով մշտապես իշխանությունների թիրախում է»: