Հարցազրույց

«Նիկոլը Հիսուս է», «Նիկոլը սուրբ է» գոռացողները պիտի վերանան

«Նիկոլը Հիսուս է», «Նիկոլը սուրբ է» գոռացողները պիտի վերանան

Ավելի քան չորս տարի ասում եմ, սատանայի առաքյալը ավելի շատ Ադրբեջանի փաստաբանի դեր է վերցրել իր վրա, ավելի շատ խոսում է Ադրբեջանի, Թուրքիայի շահերից, քան թե Հայաստանի շահերից, «Հրապարակի» հետ զրույցում ասում է «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, ազատամարտիկ Սերոբ Գասպարյանը՝ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ հնարավոր է սահմանազատման գործընթացի հետ կապված հնարաքվե անեն:

«Հանրաքվե անում են, որ Հայաստանի տարածքներից տան: Մինչև հիմա ասում էր, որ դա երբեք Հայաստան չի եղել, բայց հիմա հանրաքվեով է ուզում ամրագրել։ Բազմիցս ասել եմ՝ կեղծ ընդդիմությունն ամեն անգամ, որ սա ինչ-որ բան է ուզում անել, սրան լեգիտիմիություն են տալիս: Իբր տեսեք, ժողովուրդը դուրս չեկավ, մանդատները չդրեցին, լեգիտմիություն են տալու, որպեսզի կարողանա իր գործը մինչև վերջ տանի: Ամեն բան սպասելի է սատանայի առաքյալից, որովհետև սատանան ի սկզբանե ստախոս, մարդասպան, բանսարկու, կեղծավոր՝ դա է իր հատկությունները»,-ասաց Գասպարյանը: «Այսօր նայեցի որոշ ընդդիմադիր պատգամավորներ, այսպես կոչված, կառչած իրանց մանդատներից ասում են, մենք մեր մանդատները չենք դնի: Դրանով տալով լեգիտմիություն խորհրդարանին՝ կատարելու իրենց բոլոր սև գործերը»։

Իսկ ինչի է ուզում հասնել Փաշինյանը հանրաքվե անելով՝ ուզում է  պատասխանատվությունն իր վրայից հանե՞լ։ Գասպարյանը հիշեց, որ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը պատասխանատուն է, բայց միակ մեղավորը չի, որ ժողովուրդն է մեղավոր՝ իրեն ընտրելու համար:

«Հանրաքվե անելով, ստիպելով, խաբելով, կեղծելով հանրաքվեն՝ կհանձնի մեր դրախտավայր տարածքները թշնամուն և կասի, որ դուք եք հանձնել՝ ոչ թե ես: Հանրաքվե եմ արել, դուք տվել եք համաձայնություն և հանձնել եք, սա է իր ամբողջ խարդախությունը»,-կարծում է Սերոբ Գասպարյանը: Եւ այն սերունդը, որը գոռում է՝«Նիկոլը սուրբ է», «Նիկոլը Հիսուս է» ՝ պիտի վերանա, որ նոր սերունդը փրկության հնարավորություն ունենա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image