Կշարունակենք հարձակումը. Մեդվեդևը կրկին սպառնում է

Կշարունակենք հարձակումը. Մեդվեդևը կրկին սպառնում է

Այժմ Ուկրաինան հնարավորություն ունի ընդունել Պուտինի առաջարկը, հակառակ դեպքում ռուսական ռազմական հարձակումը կշարունակվի, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ Գերագույն Ռադայում խելամիտ ուժեր չկան։ Գերագույն Ռադան, ինչպես և Ուկրաինայի գործադիր իշխանությունը, հրահանգներ է ստանում ԱՄՆ-ից, նկատել է Մեդվեդևը.
«Ուկրաինայի իշխանությունները դեռևս կարող են ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ խաղաղ կարգավորման առաջարկները, հակառակ դեպքում ռուսական զորքերի հարձակումը կշարունակվի, և իրավիճակը կփոխվի ոչ հօգուտ Կիևի։

Եթե ​​միանգամայն անկեղ խոսեմ, կարծում եմ, որ նախագահն ամեն ինչ ասել է այս մասին, որ յուրաքանչյուր հաջորդ առաջարկ, որն արվելու է Ռուսաստանի Դաշնության կողմից, Ուկրաինայի ներկայիս իշխանությունների համար, անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում նրանց, ավելի վատը կլինի, քան՝ նախորդը, ուստի այժմ նրանք հնարավորություն ունեն ընդունել այս առաջարկը, որը ձեւակերպել է Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, եւ, ամեն դեպքում, փորձել խաղաղություն հաստատել՝ վերջ տալով հակամարտության այս շրջանին»,- ասել է նա։
Հակառակ դեպքում, շարունակել է Մեդվեդևը, Ռուսաստանի հարձակողական գործողությունները կշարունակվեն.

«Իսկ թե որտեղ կավարտվի այդ նույն սանիտարական գոտու սահմանը, որի մասին խոսեց մեր երկրի նախագահը, դեռ դժվար է ասել։ Հավանական է, որ այս ամենը Ուկրաինայի ներկայիս իշխանությունների օգտին չի լինի։ Այնպես որ, նրանք պետք է շտապեն, քանի դեռ կարող են»,- հավելել է Մեդվեդը: