ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը 15 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը 15 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթևոսյանի) բավարարեց  «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը: Այս մասին տեղեկացնում են  «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:

Սահմանված չափով գումարը վճարելուց և դրա մասին ապացույցը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո Արսեն Դավթյանը կազատվի կալանքից: