Գևորգ Կոստանյանի խափանման միջոցի գործով որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 4-ին

Գևորգ Կոստանյանի խափանման միջոցի գործով որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 4-ին

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունը։

Մոտ 5 ժամ տևած դատական նիստի որոշումը կհրապարկվի դեկտեմբերի 4-ին, 17։00-ին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին «Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը որոշում էր կայացրել՝ որպես մեղադրյալ ներգրավել Գևորգ Կոստանյանին և ՀՔԾ ներկայանալու համար նրան 48 ժամ ժամանակ տվել։