Իսպանիայում հայտարարվել է կորոնավիրուսային իրադրության բարելավման մասին

Իսպանիայում հայտարարվել է կորոնավիրուսային իրադրության բարելավման մասին

Իսպանիայի Առողջապահության նախարար Սալվադոր Իլլան հայտարարել է, որ երկրում սկսել է հարթվել կորոնավիրուսային ինֆեկցիայի վիճակագրությունը ցույց տվող կորը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նախարարը կարծում է, որ կորոնավիրուսի պիկն Իսպանիայում արդեն անցել է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, Իսպանիայում կորոնավիրուսի վարակման ամենօրյա տեմպը սկսել է նվազել։ Ընդհանուր հիվանդացությունների թիվը 172,5 հազար է, մահացությունը 18 հազար, ապաքինվածներինը՝ 67,5 հազար։ Ներկայումս կորոնավիրուսի մահացությունների թվով Իսպանիան երրորդն է՝ ԱՄՆ-ից եւ Իտալիայից հետո։