Նատաշա Կորոլյովան արտամուսնական երեխա ունի

Նատաշա Կորոլյովան արտամուսնական երեխա ունի

Ռուսական շոու բիզնեսի աստղերից Նատաշա Կորոլյովան, որն արդեն 48 տարեկան է, իր հիսունմեկամյա ամուսնու՝ Սերգեյ Գլուշկոյի հետ (բեմական անունը՝ Տարզան) դաստիարակում է իր տասնիննամյա որդուն՝ Արխիպին։ Սակայն, պարզվում է, որ երգչուհին ունի նաեւ դուստր, որին լույս աշխարհ է բերել սուրոգատ մայրը։

Ընդ որում, երեխայի հայրը ոչ թե Գլուշկոն է, այլ նրա ընկերներից մեկը, ով նույնասեռական է եւ երազել է երեխա ունենալ։ Այս մասին Կորոլյովան հայտարարել է НТВ-ի եթերով հեռարձակվող Секрет на миллион շոուի ժամանակ։ Այդ երեխան շուտով կդառնա երկու տարեկան։ Կորոլյովան ասել է, որ երեխան իրեն չափազանց հարազատ է եւ լույս աշխարհ է եկել սուրոգատ մոր միջոցով եւ երգչուհին կարծում է, որ լավ գործ է արել, իրականացնելով մի շատ լավ մարդու՝ իր ընկերներից մեկի երազանքը։ Իսկ ամեն բան տեղի է ունեցել հետեւյալ կերպ։

Կորոլյովան այդ ընկերոջը նվիրել է իր ձվաբջիջը։ Կորոլյովան նաեւ ասել է, որ երեխան հոր հետ ապրում է Սան-Ֆրանցիսկոյում, որտեղ երեխայի հայրը ապրում է, ու աշխատում IT ոլորտում, ունենալով մեծ հաջողություններ։ Կորոլյովան նաեւ ասել է, որ այդ ընկերը Ուկրաինայից է տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Երգչուհին պատմել է, որ սուրոգատ մոր հղիությունը բավականին բարդ ընթացք է ունեցել եւ առկա է եղել երեխային կորցնելու ռիսկը։ Երեխայի ծնունդի պատվին ամերիկաբնակ այդ ընկերը ուզել է նվեր անել մատանու տեսքով, սակայն հետո նվիրել է հիսուն բիթքոյն, որը արժի 175 միլիոն դոլար։ Որոշել են, որ երեխային չեն պատմի նրա ծնվելու պատմությունը, մինչեւ նա չդառնա տասնվեց տարեկան։ Այժմ երեխայի ծննդյան վկայականում նշված է միայն կենսաբանական հոր անունը։

Երեխայի հետ Կորոլյովան շփվում է տեսակապի միջոցով, սակայն ԱՄՆ այցի ժամանակ տեսել է նրան։ Այս լուրը փոթորկել է ռուսական հասարակությունը եւ դարձել սենսացիոն բացահայտում։ Հետաքրքրական է, որ Սերգեյ Գլուշկոն, որ ներկա էր եթերի ժամանակ, բավականին էմոցիոնալ կերպով է արձագանքել, քաջալերելով կնոջը։ Ի դեպ, Կորոլյովան ու Գլուշկոն ամուսնացած են արդեն տասնութ տարի։