Ինչը՞ղ կեղնի, բոլորդ խաղաղություն կուզեք, իսկ երկիրը գերի է

Ինչը՞ղ կեղնի, բոլորդ խաղաղություն կուզեք, իսկ երկիրը գերի է

Նիկոլի գուժած խաղաղությունն էլ աննախադեպ է։ Գուժել բառը պատահական չեմ օգտագործում, այլ իրական իմաստով։ Սովորաբար խաղաղության մասին խոսում են, բայց իր բերանում խաղաղությունը  մահաբեր գույժի, բոթի նման է հնչում՝ էլ ի՞նչ է զիջել, էլ ի՞նչ է հանձնել, էլ ի՞նչ է մտածել․․․ հանրության դառը մտորումներով։

 Ո՞րն է խաղաղության վերջնական հանգրվանը։  Հայաստանը աղավնու նման արնածոր փետուրով ու չսպիացող վերքերով խաղաղությա՞ն է գնում։ Կհասցնի՞ տեղ հասնել աղավնին, թե՞ կես ճամփին կգտնի իր խաղաղությունը։  Դա կանխատեսե՞լ են խաղաղության բանբիրները։  

Տեղին է հիշեցնել Շիրազի հետ կապված այս փոքրիկ դիպվածը․ «Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ՝ ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Հատկապես շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը: Շիրազը զարմանում է.

 -Ինչը՞ղ կեղնի, բոլորդ Ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է…»: 

Նիկոլի ու իր խաղաղության բանբիրներին Շիրազը կըսեր՝ ինչըղ կեղնի, բոլորդ խաղաղություն կուզեք, իսկ երկիրը գերի է: