Կմատակարարեն ականանետեր եւ հակատանկային միջոցներ 

Կմատակարարեն ականանետեր եւ հակատանկային միջոցներ 

Էստոնական կառավարությունը որոշել է Ուկրաինային տրամադրել հավելյալ ռազմական օգնություն, մատակարարելով ականանետեր եւ հակատանկային միջոցներ։ Բացի այդ, Գերմանիայի հետ միասին, Ուկրաինային տրամադրվելու է դաշտային հոսպիտալի ամբողջական կոմպլեկտ։ Էստոնիան նաեւ Մեծ Բրիտանիա կուղարկի մասնագետների, որոնք կմասնակցեն այնտեղ պատրաստություն անցնող ուկրաինացի զինվորականների նախապատրաստության գործընթացին։

Նշենք, որ Էստոնիան ավելի վաղ, արդեն Ուկրաինային տրամադրել էր քառորդ միլիարդ եվրոյի զինտեխնիկա, այդ թվում նաեւ՝ հակատանկային ու հակահրթիռային «Ջեւելին» համակարգեր, հաուբիցներ, հակատանկային ականներ եւ այլն։