Հարվածն ստացել է գլխին, այս պահին բժիշկների հսկողության տակ է

Հարվածն ստացել է գլխին, այս պահին բժիշկների հսկողության տակ է

Քաղաքական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դաժան ծեծի է ենթարկվել իր տան շքամուտքի դիմաց: Ղազարյանն այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում է: Էդգար Ղազարյանի աներձագը մեզ հետ զրույցում ասաց, որ նրան ծեծի ենթարկողները երկուսն են եղել, դիմակավորված չեն եղել:

«Երկու հոգով, առանց որևէ բառ ասելու հարձակվել և դաժան ծեծի են ենթարկել Էդգարին», - պատմում է աներձագը:

Վերջինիս պնդմամբ` Ղազարյանի վիճակն այս պահին լավ է, սակայն բժիշկների հսկողության տակ է, քանի որ հարվածն ստացել է գլխի ուղղությամբ: