Քոչարյանի պաշտպանները կմիջնորդեն դատարանին՝ հետազոտել Մարտի 1-ի գործով տեսանյութը
Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։
Պաշտպանները պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարանին, որը վերաբերվում է Վճռաբեկ դատարանում ներկայացված Մարտի 1-ի տեսանյութին։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Խափանման միջոցի հարցով գործի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։
Կարծիքներ