Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Քննարկվել են հայ-իրաքյան տնտեսական հարաբերութ... Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ... «Եվրատեսիլ-2017»-ի հաղթողը վերակենդանացման բա... Վրաստանում այրվում է Մառնելուլիի բենզալցակայա... Սյունիքի բնակիչը կալանավորվել է 3 անձի դանակա... Իրաքի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորա... Մարկեսի ընտանիքը պատրաստվում է դատի տալ «Բուկ... Կիեւի դեղագործական ընկերություններից մեկում հ... Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն եւ Հայաստանը Թագը վերադարձրել են կազմակերպիչները․ Artyom’s... Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32... Ողբերգական ավտովթար Խարկովում Նավթը համաշխարհային շուկայում մոտենում է 60 դ... Ռուսական զորակազմը վերախմբավորվում է Դեյր էս-... Արշավ «Արտյոմս»-ի դեմ․ Ընկերության վարկանիշը ... Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունո... Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց «... Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ...
Ամենաընթերցված լուրերը
Քննարկվել են հայ-իրաքյան տնտեսական հարաբերութ... Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ... «Եվրատեսիլ-2017»-ի հաղթողը վերակենդանացման բա... Վրաստանում այրվում է Մառնելուլիի բենզալցակայա... Սյունիքի բնակիչը կալանավորվել է 3 անձի դանակա... Իրաքի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորա... Մարկեսի ընտանիքը պատրաստվում է դատի տալ «Բուկ... Կիեւի դեղագործական ընկերություններից մեկում հ... Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն եւ Հայաստանը Թագը վերադարձրել են կազմակերպիչները․ Artyom’s... Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32... Ողբերգական ավտովթար Խարկովում Նավթը համաշխարհային շուկայում մոտենում է 60 դ... Ռուսական զորակազմը վերախմբավորվում է Դեյր էս-... Արշավ «Արտյոմս»-ի դեմ․ Ընկերության վարկանիշը ... Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունո... Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց «... Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե... «Ժամանակ». Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակ... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի... «Ժողովուրդ». Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն...
Հարցում

Առևտրականները զենքերը վայր են դրել, բնակիչները դեռ սպասում են

Ֆիրդուսի շուկան դատարկ է, երբեմնի աշխուժությունն ու անցուդարձը դադարել են։ Այստեղ աշխատող նախկին առեւտրականներից ոմանք իրենց տաղավարների մոտ փոքրիկ թերթիկներ են փակցրել․ «Ես տեղավորվել եմ «Երեւան» տոնավաճառում», կամ՝ «Ապրանքի համար դիմել Սաքոյին» եւ՝ հեռախոսահամարը։ Մենք զանգահարեցինք Ֆիրդուսի մի քանի առեւտրականի՝ տեղեկանալու, թե ինչպես եւ որտեղ են տեղավորվել նրանք, նոր պայմաններից գո՞հ են։ Ոմանք պատասխանեցին, ոմանք էլ բարկացան, թե այդ էջը փակված է իրենց համար։ «Դեռ նոր ենք տեղափոխվել, չգիտենք ոնց կլինի»,- պատասխանեց նրանցից մեկը։ 

Ֆիրդուսի շուկան վայր դրեց «տոնավաճառի» կոչումը դեռ անցյալ ամիս։ Առեւտրականները տեւական ժամանակ բողոքում էին, նույնիսկ թույլ չէին տալիս, որ տեխնիկա մտնի տարածք։ Ֆիրդուսցիները ներկայացրել էին երկու ընկերությունների հետ իրենց կնքած պայմանագրերը, որոնցով մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 31-ը պետք է երկարաձգվեր նրանց տաղավարների վարձակալության ժամկետը, մինչեւ կորոշեին, թե ինչ են անում։ Բայց պարզվել էր, որ կառուցապատողն ու քաղաքապետարանի աշխատակիցները չեն ցանկանում սպասել մինչեւ տարեվերջ, անգամ մի քանի օր ժամանակ տալ եւ անցել էին գործի։ Քանդող բրիգադը մտել էր շուկա եւ սկսել ապամոնտաժել տաղավարները՝ չսպասելով անգամ, որ մարդիկ հավաքեն իրենց ապրանքը։

Շուկայի տարածքում գտնվող բնակելի շենքերին վաղ թե ուշ նույն ճակատագիրն է սպասվում․ ինչպես հիշում եք, 33-րդ թաղամասը կառավարությունը գերակա հանրային շահ էր ճանաչել դեռեւս 2007-ին։ Մենք հայտնել էինք, որ հնարավոր ներդրողների թվում կառավարությունը դիտարկում է «Էլիտ գրուպի» սեփականատեր, խոշոր կառուցապատող Արմեն Մկոյանին։ Երեկ բնակիչներից հետաքրքրվեցինք, թե արդյոք առեւտրականներին դուրս հանելուց հետո փոխհատուցման պայմանագրեր կնքելու առաջարկություններ չե՞ն եղել իրենց։ «Դեռ ոչ, բայց բոլորս էլ գիտենք, որ նույն ճակատագրին ենք արժանանալու»,- ասաց բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։ «Տարիներ առաջ էլ էին գալիս՝ փոխհատուցման մասին խոսում, ինչ-որ թվեր ասում, բայց ամբողջը՝ օդի մեջ։ Մենք, օրինակ, դեմ չէինք լինի, եթե էստեղ նոր շենք սարքեին, մեզ տուն տային, բայց մի քիչ էլ վախենում ենք, հենա՝ մեր տան կողքի սեփական տունը քանդեցին, որ հետո շենք սարքեն, տուն տան, մինչեւ հիմա շենք չկա։ Մեզ ասում են՝ 1 քառակուսի մետրը՝ 500-600 դոլար, բայց մենք էդ գումարով հետո ինչպե՞ս ենք տուն առնելու»,- զայրացավ կինը։ Վերջերս գրել էինք նաեւ, որ կառավարության աշխատակազմից Ֆիրդուսու բնակիչների հետ նրանց տների հարցով հանդիպում է եղել, սակայն մեզ հանդիպած բնակիչները տեղյակ չէին, թե ինչ հանդիպման մասին է խոսքը, նրանք սպասողական վիճակի մեջ են։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է 215 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan