Դեղատնից կատարված գողությունը Արթիկի ոստիկանները բացահայտեցին հաղորդումից ժամեր անց
![Դեղատնից կատարված գողությունը Արթիկի ոստիկանները բացահայտեցին հաղորդումից ժամեր անց](https://hraparak.am/uploads/images/image_750x_6186dcdaaea46.jpg)
Նոյեմբերի 4-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը կոտրել են Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի դեղատան պատուհանը, գողացել համակարգչային տարբեր սարքավորումներ ու փող:
Դեղատուն մեկնած օպերատիվ խումբն արձանագրեց՝ ինչպես է կատարվել գողությունը, որտեղից ինչ են հափշտակել։ Վնասի չափը մոտ 300 հազար դրամի էր։
Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։
Ոստիկանների արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից ժամեր անց տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Արթիկի Բաղրամյան փողոցի 31-ամյա մի բնակիչ՝ նախկինում դատապարտված։
Նույն օրը նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին, ապա ներկայացվեց քննչական մարմնին։ Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք։
Գողոնը հայտնաբերվել է: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Կարծիքներ