Ղրիմը նույնպես հարձակման է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի

Ղրիմը նույնպես հարձակման է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 30-ի լույս կիրակի գիշերը Ղրիմի վրա ինքնաթիռի տիպի 25 անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձ է կասեցվել։

«Ուկրաինական 16 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է հակաօդային պաշտպանության կողմից։ Եվս ինը ուկրաինական ԱԹՍ-ներ ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։

Դրանք, չհասնելով իրենց թիրախներին, ընկել են Սև ծովում և Թարխանկուտ հրվանդանում»,- ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։