Էրդողանը՝ Ադրբեջանի հետ համատեղ կործանիչ ստեղծելու մասին

Էրդողանը՝ Ադրբեջանի հետ համատեղ կործանիչ ստեղծելու մասին

«Եղբայրական Ադրբեջանի հետ ստորագրված արձանագրությունը՝ «KAAN» ազգային մարտական ​​ինքնաթիռի վերաբերյալ, մենք համարում ենք երկու երկրների համերաշխության նոր նշան»։  Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ստամբուլում IDEF-23 պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսի փակման արարողության ժամանակ ելույթի ժամանակ, գրում է թուրքական Star թերթը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն ու Թուրքիան Ստամբուլում IDEF-2023 պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում պայմանավորվել են համագործակցել հինգերորդ սերնդի KAAN կործանիչի մշակման հարցում։ 

Պայմանագրի շրջանակներում Ադրբեջանը մոտ 200 երիտասարդ կուղարկի Թուրքիա՝ նախագծին մասնակցելու համար, որի նպատակը նաև համապատասխան ինժեներներ պատրաստելն է։