Թուրքիայի և Իսրայելի նախագահները բանակցություններ են վարել

Թուրքիայի և Իսրայելի նախագահները բանակցություններ են վարել

Թուրքիայի և Իսրայելի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իցհակ Հերցոգը հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են թուրք-իսրայելական հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր:

Թուրքիայի եւ Իսրայելի նախագահները պայմանավորվել են պահպանել երկու երկրների միջև երկխոսությունը, «պայքարել ահաբեկչության դեմ, ինչպես նաեւ շարունակել համագործակցությունը հանուն խաղաղության և կայունության»:

Աղբյուրի համաձայն՝ Իցհակ Հերցոգը շնորհակալություն է հայտնել Էրդողանին «ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի ջանքերի համար»։