Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 11-ին՝ ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն