Գալուզինը զրուցել է Հարությունյանի և Բյուլբյուօղլու հետ

Գալուզինը զրուցել է Հարությունյանի և Բյուլբյուօղլու հետ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հինգշաբթի հանդիպել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու հետ։

«Քննարկվել է Լաչինի ճանապարհին իրավիճակի զարգացումը»,- ասված է առանձին հանդիպումների արդյունքներով ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, հաստատվել է «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջ համալիրի խստիվ պահպանման կարևորությունը»։