Հարավային Կորեայի նախագահը երգել է Բայդենի համար (տեսանյութ)

Հարավային Կորեայի նախագահը երգել է Բայդենի համար (տեսանյութ)

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոuկ Յոլը Սպիտակ տանը կայացած ընթրիքի ժամանակ ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի համար կատարել է American Pie (ամերիկյան կարկանդակ) հիթային երգը։

Ելույթից հետո Բայդենը հարավկորեացի գործընկերոջը կիթառ է նվիրել հիթի հեղինակ Դոն Մաքլինի ստորագրությամբ։
Հավելենք, որ նախագահներն ընթրիքից առաջ հանդես են եկել կարճ ելույթներով: Նրանք ընդգծել են իրենց «երկաթե» գործընկերության փաստը: 

2011 թվականից ի վեր սա Հարավային Կորեայի առաջնորդի առաջին պետական այցն է Միացյալ Նահանգներ: