Բանակը հայտարարվել է 5-րդ շարասյուն

Բանակը հայտարարվել է 5-րդ շարասյուն

Քանզի տարածաշրջանային զարգացումները Հայաստանի և Արցախի մասով ունեն բացասական զարգացման միտում, ապա կարևոր է առանց ավելորդ հուզականության հասկանալ թե ինչ է իրականում մեզ սպասվում և իշխանության գործողությունների տրամաբանությունը։

1. Ադրբեջանը և Թուրքիան (այո, հենց Թուրքիան) համարելով իրենց ռազմավարական շահերը գլոբալ խաղացողների (Իսրայել, ԱՄՆ, Եվրոպա և այլն) նպատակների հետ շատ ակտիվ նախապատրաստվում են հարվածել Հայաստանի և Արցախի ուղղությամբ։
Այս քայլով իրենց համար լուծվում է մի քանի խնդիր։ Թուրք֊ադրբեջանական ոհմակը ( իրենց հաշվարկով) Արևմուտքի հովանու ներքո ստանում է հնարավորություն ոչնչացնելով Արցախը և մասնատելով Հայաստանը ( հյուսիսային և հարավային մարզեր) միավորվել ցամաքով և ձևավորել ընդհանուր սահման։ Արևմուտքը լուծում է ևս երկու խնդիր։ Այդ սցենարի իրագործման դեպքում դուրս է մղում ռուս֊իրանական ազդեցությունը տարածաշրջանից և նվազագույնը Իրանը զրկվում է իր միակ ցամաքային ճանապարհից դեպի ԵԱՏՄ և Սև ծովի նավահանգիստներ։ Իսկ Ռուսաստանը անխուսափելի ստանում է լրջագույն խնդիրներՀյուսիսային Կովկասում և Միջին Ասիայի ֊Ռուսաստան  սահմանի ողջ երկայնքով։

2. Հայաստանի իշխանությունները արդեն ստիպված են ընդունել , որ իրենց հետպատերազմական քաղաքականությունը (այսպես կոչված «խաղաղության դարաշրջան» կոչված թրքահաճո հիմարությունը) լիովին տապալվեց և մեզ սպասում է ռազմական էսկալացիայի ուժգնացում։

Սակայն մի կողմից հայկական ներկա իշխանության  ամբարտավանությունը և մյուս կողմից 《թավշյա》իշխանության կողմից արտաքին ուժերի հակահայկական օրակարգի անձնուրաց սպասարկումը հանգեցրել է մի իրավիճակի, երբ Հայաստանի առջև ծառացած գոյաբանական խնդիրները լուծելու փոխարեն այս իշխանությունը զբաղված է բացառապես երկու գործառույթով։

Մի կողմից իրենք (ՀՀ ներկա իշխանությունը) ըստ երևույթին ստանալով արտաքին երաշխիքներ շարունակում են ոչնչացնել  Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգը, մյուս կողմից զբաղված են ոչ թե վտանգների չեզոքացմամբ, այլ ապագա արհավիրքի ներքո նոր մեղավորներ փնտրելով։ Այս անգամ մեղավոր է կնքվել բանակը, որը ըստ էության թավշյա իշխանությունների կողմից  հռչակվեց «5 ֊րդ շարասյուն»:
Հասկացաք չէ՞, որ երբ  երկիրը կանգնած է գոյաբանական խնդրի առջև` բանակը իշխանությունների կողմից հայտարարվում է «5 շարասյուն»:

Եզրակացությունները թողնում եմ ձեզ։

Արման Աբովյան