Սաուդյան Արաբիայում արգելվել են վաղ տարիքում ամուսնությունները

Սաուդյան Արաբիայում արգելվել են վաղ տարիքում ամուսնությունները

Սաուդյան Արաբիայի իշխանությունները արգելել են վաղ տարիքում ամուսնությունները։ Այս մասին հայտնում է սաուդական Saudi Gazette-ը։ Նոր օրենքով, ամուսնության համար թույլատրելի նվազագույն տարիք է սահմանվել տասնութ տարեկանը։ Սաուդական միապետության Արդարադատության նախարար Վալիդ ալ-Սամաանիի հրամանագրի համաձայն, մինչեւ տասնութ տարեկան անձինք եթե դիմում են ամուսնության համար, դատարաններից պետք է ստանան հատուկ արտոնագիր։ Արտոնագրի տրամադրումը վերապահված է հատուկ դատարանի կողմից, որը կարող է նաեւ չարտոնել վաղ ամուսնությունը։