Հիմնական թիրախը Բագրատ Սրբազանն է
Փաստաբան Վարազդատ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քրեադատավարական ընթացակարգերի կոպիտ խախտմամբ ուղեկցվող այս ձերբակալումն ակնհայտորեն ունի բացառապես քաղաքական շարժառիթներ:
Նա ենթարկվում է քաղաքական հետապնդման այն բանի համար, որ Տավուշում էական պայքար է ծավալել գործող իշխանությունների հանձնողական քաղաքականության դեմ:
Նրա հետ մեկտեղ էական պայքար մղող գնդապետ Մախսուդյանը երեկ գիշերը խոշտանգվել է ոստիկանության կողմից: Այս մասով, եթե չեմ սխալվում, նախաձեռնված է քրեական վարույթ:
Իսկ հիմնական թիրախը Բագրատ Սրբազանն է, ով արդեն տևական ժամանակ է լայնածավալ քարոզչական հարձակման է ենթարկվում իշխանական լրատվականների (մասնավորապես` ՀԺ, Արարատնյուզ, Սիվիկ և այլն) և նիկոլամերձ ֆիգուրների կողմից: Նրան փորձում են ներկայացնել որպես ԿԳԲ գործակալ` հետևաբար ատելության թիրախ:
Կարծիքներ