ՌԴ-ն և Անկարան քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

ՌԴ-ն և Անկարան քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Անկարայում խորհրդակցություններ է անցկացրել թուրք գործընկեր Բուրաք Աքչապարի հետ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և ուկրաինական հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման թեմաներով, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Գերատեսչությունում նշել են, որ կողմերը ներկայացրել են իրենց տեսակետները Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ «ընդգծելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը և դրան նպաստելը, առաջին հերթին, տարածաշրջանային ձևաչափերում»։

«Քննարկվել է ուկրաինական ճգնաժամի թեման, այդ թվում՝ դրա քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման հեռանկարները։ Ռուսական կողմից այս համատեքստում մատնանշվել է հավաքական Արևմուտքի կողմից, ԱՄՆ-ի գլխավորությամբ, Կիևի ռեժիմին զենքով աջակցելը, քանի որ դա չի նպաստում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին»,- հավելել են ԱԳՆ-ում։