ՔՊ-ն վարչության նիստ է արել. ի՞նչ են որոշել

ՔՊ-ն վարչության նիստ է արել. ի՞նչ են որոշել

Քիչ առաջ ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մեր տեղեկություններով քննարկվել է ապրիլի հինգին կայանալիք սահմանադրական հանրաքվեին վերաբերող կազմակերպչական հարցեր: Որոշում է կայացվել, որ «Այո»-ի շտաբը կգլխավորի Տարածաքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին եւս Պապիկյանն էր «Իմ քայլի» նախընտրական շտաբի ղեկավարը: