Հնարավոր է հաջորդ տարվա «Եվրատեսիլը» Ուկրաինայի փոխարեն անցկացնեն այլ երկրում 

Հնարավոր է հաջորդ տարվա «Եվրատեսիլը» Ուկրաինայի փոխարեն անցկացնեն այլ երկրում 

Այն բանից հետո, երբ այս տարվա «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղթեց Ուկրաինան, Մեծ Բրիտանիան հնարավոր է, որ դեռ հնարավորություն ունենա հաջորդ տարի հյուրընկալելու այդ մրցույթը, քանի որ հաղթող երկիրը գտնվում է փաստացի պատերազմական իրավիճակում։

Նշենք, որ Մեծ Բրիտանիան երկրորդ տեղն է գրավել եւ եթե այնպես դասավորվեն հանգամանքները, որ Ուկրաինայում հնարավոր չլինի նման մակարդակի մրցույթի անցկացումը, ապա չի բացառվում, որ 98 թվականից հետո առաջին անգամ այն հյուրընկալի Մեծ Բրիտանիան։

Հրապարակման մեջ նշվում է, որ Եվրոպական հեռարձակողների միության համար բավական մտահոգիչ է այն, որ Ուկրաինայում տիրում է բարդ վիճակ եւ չի բացառվի, որ ստեղծված իրավիճակում ընտրվի որպես անցկացման վայր հաջորդ տարվա Եվրատեսիլի համար կամ Ֆրանսիան, կամ Գերմանիան, կամ Իտալիան, կամ Իսպանիան եւ կամ էլ ի վերջո՝ Մեծ Բրիտանիան։