Նախկին նախագահը խոսել է իր՝ Twitter վերադարձի մասին 

Նախկին նախագահը խոսել է իր՝ Twitter վերադարձի մասին 

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երբեք չի վերադառնա Twitter։ «Զգացված եմ առաջարկության համար, սակայն ես երբեք չեմ վերադառնա Twitter»,- ասված է նախկին նախագահի անունից տարածված հայտարարության մեջ։ Նա հավելել է, որ կնախընտրի մնալ սեփական սոցկայքում, որը կոչվում է Truth։ Նա նաեւ ասել է, որ հայտարարված այն գինը, որը Իլոն Մասկը պատրաստ է եղել վճարել Twitter-ի համար, նկատելիորեն ուռճացված է։

«Միայն հիմարը կգներ այն այդքան փողով, իսկ Իլոնը հիմար չէ»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը, հավելելով, որ իր համար անհասկանալի է նաեւ այն, թե ինչպես էր հնարավոր գործարքի իրականացումը, երբ կան կասկածներ, որ Մասկն իր մասնաբաժինը ձեռք է բերել անօրինական եղանակով։