Արցախին մաղթում եմ զգոնություն՝ նոր ղեկավար ընտրելու հարցում

Արցախին մաղթում եմ զգոնություն՝ նոր ղեկավար ընտրելու հարցում

Իրականացավ այն, ինչ դեռ մեկ ամիս առաջ խորհուրդ էի տվել՝ նստացույց անող ԱՀ նախագահին: Նա հրաժարական տվեց, նրան շնորհակալություն եմ հայտնում, որ իշխանատենչությունը ավելի վեր չգնահատեց, քան հայրենիքը, նա իսկապես չէր կարողանում սպասարկել Արցախի առջև դրված մարտահրավերները:

Այս կարևորագույն փուլում Արցախի Հանրապետության բոլոր քաղաքական և հասարակական գործիչներին հորդորում եմ՝ առաջիկայում նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելիս առաջնորդվել բացառապես հետևյալ սկզբունքով`

նա պետք է լինի անձնավորություն, որը կլինի ի զորու՛ հաղթահարել Արցախի ժողովրդի ներքին հակասությունները։ Ճնշող մեծամասնության համար՝ կլինի նախընտրելի:

Նա պետք է լինի`

45֊55 տարեկան

արցախահայերի և հայ ազգի նպատակների նվիրյալ

պետք է լինի բնիկ արցախցի

Նա պետք է վայելի բոլորի հարգանքն և սերը

աշխատանքային փորձ՝ իրավապահ համակարգում։

Նման անձնավորությանը հավանություն տալու դեպքում՝ 24-ժամյա ռեժիմով պատրաստ եմ համագործակցության, պատրաստ եմ օրինական և անօրինական ճանապարհներով հատել սահմանը` նրա կողքին լինելու համար։

Արցախի քաղաքական հասարակարգերին մաղթում եմ զգոնություն, սառնասրտություն և հայ ազգի համար բացառիկ ընտրություն:

Երվանդ Թարվերդյան

Միացյալ Հայաստան կուսակցության հիմնադիր-նախագահ