Ռուսական վերամշակող ձեռնարկությունները աճ են արձանագրում

Ռուսական վերամշակող ձեռնարկությունները աճ են արձանագրում

Ռուսական վերամշակող ձեռնարկությունները, համաձայն Reuters լրատվական գործակալության փոխանցման, արդեն 16 ամիս շարունակ աճող տվյալներ են արձանագրում։ Նման եզրահանգման համար լրատվական գործակալությունը հիմք է ընդունել S&P Global-ի տվյալները։ Ընդ որում, նոր պատվերների ծավալը աճել է, կարելի է ասել, ռեկորդային ծավալով, հասնելով եռամսյակային առավելագույն ցուցանիշին։

Մյուս կողմից էլ ռուսական ազգային արժույթի փոխարժեքի անկումը հանգեցրել է նրան, որ արտադրական ծախսերը վերջին 17 ամիսներին աճել են ամենաարագ տեմպերով։ Այս աճին համընթաց, ռուս արտադրողները սկսել են աշխատանքի ընդունել ավելի շատ աշխատակիցների։