Արեւմուտքն անտարբեր է, Արեւմուտքում ապրողները զբաղված են իրենց խնդիրներով

Արեւմուտքն անտարբեր է, Արեւմուտքում ապրողները զբաղված են իրենց խնդիրներով

Հայաստանյան իշխանությունների եւ հասարակության անշարժությունն ու անտարբերությունը արտացոլվում են «ժողովրդավարական Արեւմուտքում»։

Երբ հայաստանյան իշխանություններն են անտարբեր ու պասիվ, սա նորություն չէ, բայց երբ նաեւ հասարակությունն է՝ իր կազմակերպություններով, մտավորականներով, ուսանողներով եւ երիտասարդներով, թոշակառուներով եւ գործազուրկներով անտարբեր եւ նույնիսկ ինքնաբուխ ցույցերի ձեւով չի բողոքում իշխանությունների գործողություններից կամ արեւմտյան դեսպանատների առաջ, տարօրինակ է։ Եվրոպայից հետեւում ենք հայաստանյան հասարակության պահվածքին եւ տեսնում, որ մարդիկ անվրդով այցելում են սրճարաններ, քեֆարաններ, համերգասրահներ, դիտում են սերիալներ, ապրում են իրենց սովորական կյանքով։ Այս պարագայում ավելորդ է անգամ երազել, որ Արեւմուտքը կամ Արեւելքը իրենց համար մատը կշարժի, առավել եւս՝ որեւէ քայլ կկատարի։ Եվ այսպես՝ տեսնենք, թե ինչ է գրում արեւմտյան մամուլն ադրբեջանական վերջին ագրեսիայի մասին։ Գրեթե ոչինչ։

Առավելագույնը, որն արտացոլվում է լրատվական գործակալությունների լրահոսում՝ AFP-ի, Reuters-ի եւ նմանատիպ լրատվական գործակալություննների, ներկայացնում են իրադարձությունները՝ «ըստ Հայաստանի» եւ «ըստ Ադրբեջանի»։ Դրանցում «ագրեսիա» բառը գոյություն չունի, քննադատություն եւ վերլուծում չկա։

Ֆրանսիական մամուլից անդրադարձել են Le Figaro, գերմանականից՝ Der Spiegel, Die Zeit եւ Tagesspiegel, Կանադայից՝ երկու ֆրանսախոս թերթեր, Մեծ Բրիտանիայից՝ The Guardian, իսպանական եւ իտալական մամուլից՝ ոչ մեկը, Շառլ Միշելի Բելգիայից՝ ոչ մեկը։ Հայաստանի մասին ոչ մի խոսք....

Իսկ նրանք, ովքեր զմայլված են արեւմտյան կամ իսրայելական ժողովրդավարությամբ, թող ընթերցեն, թե այդ երկրների հասարակությունը որքան ակտիվ է, ինչպես է արձագանքում քաղաքական իրադարձություններին եւ ժամանակը բոլորովին չի վատնում տարբեր սրճարաններում։

Կարօ Պոյաճեան
Սփյուռքահայ