«Ռեալը» շնորհակալություն է հայտնել Հայաստանի եվրատեսիլյան երգի հնչյունների ներքո (տեսանյութ)

«Ռեալը» շնորհակալություն է հայտնել Հայաստանի եվրատեսիլյան երգի հնչյունների ներքո (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած երգը՝ «Snap»-ը, շարունակում է հաջողություններ գրանցել։ «Եվրատեսիլի» պաշտոնական կայքը երգը բնորոշել էր որպես «ամառային սենսացիա»։

Կոմպոզիցիան նկատել է նաեւ Մադրիդի «Ռեալը»։ Ֆուտբոլային ակումբը բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյին շնորհակալություն է հայտնել TikTok-ում տեղադրված հոլովակով: Դրանում օգտագործվել է Հայաստանը երգի միջազգային մրցույթում ներկայացրած երգի ռեմիքս տարբերակը։

Տեսանյութն՝ այստեղ: