Սա նպաստելու է նրան, որ Արցախի հարցը բաց մնա, որպեսզի այն լուծվի բանակցությունների կամ ուժային ճանապարհով

 Սա նպաստելու է նրան, որ Արցախի հարցը բաց մնա, որպեսզի այն լուծվի բանակցությունների կամ ուժային ճանապարհով

«1989 թվականից ի վեր եղել են Արցախի ու Հայաստանի վերամիավորման հնարավորությունները, և հիմա դրանից հրաժարվելը նշանակում է հարցը միանգամից փակել»։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ անդրադառնալով լրագրողների հարցերին՝ ասաց ԶՈւ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

««Հայաքվեն» նպաստելու է, որ Արցախի հարցը բաց մնա, որպեսզի այն հետագայում լուծվի բանակցությունների կամ ուժային ճանապարհով»,- ասաց Խաչատրյանը։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա՝ դեկտեմբերի 4-ի նիստում քննարկում է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագիծը:

Նախաձեռնությունը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը՝ մասնակցելով ստորագրահավաքին ի աջակցություն նախագծի, նույն ժամին լինել Ազգային ժողովի դիմաց։ Այժմ ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա է ընթանում։