«Հրապարակ». Նույն դատավորը կալանավորեց, իսկ հետո ազատ արձակեց

«Հրապարակ». Նույն դատավորը կալանավորեց, իսկ հետո ազատ արձակեց

Սեպտեմբերի 25-ից կալանքի տակ գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ նույն դատավորի որոշմամբ, ում որոշմամբ կալանավորվել էր, ազատ արձակվեց՝ 100 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հավանաբար, դեր խաղացին այն համընդհանուր դժգոհությունը եւ իշխանություններին ուղղված հանդիմանությունները, որ նման հոդվածով, չապացուցվող մեղադրանքով, այս ծանր օրերին կալանավորել են երկրորդ քաղաքական ուժի ղեկավարին, խոշոր կարողությունների տեր անձնավորության, որը կարող է օգտակար լինել հայրենիքին ու հասարակությանը։ Իշխանությունը որոշեց զիջել եւ ազատ արձակել Ծառուկյանին՝ պատկառելի գումար գանձելով նրա ազատության դիմաց։