Մեր նպատակը 2022 թվականին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելն է․ Կապարոս

Մեր նպատակը 2022 թվականին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելն է․ Կապարոս

Մեր նպատակը 2022 թվականին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելն է։ Այս մասին կատալոնական հայտնի Sport.es պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ազագային հավաքականի գլխավոր մարզիչ իսպանացի հայտնի  մասնագետ Խոակին Կապարոսը։

«Հայաստանում ես հանդիպել եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և իմ ուսուցիչ, իմ  լավ ընկեր Խինես Մելենդեսի հետ: Անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ նորից կանցնեմ իմ պարտականությունների կատարմանը: Կորոնավիրուսով պայմանավորված՝ ստիպված էի Իսպանիա վերադառնալ։ Ես թիմեր կառուցելու փորձ ունեմ, իսկ հիմա ուրախ եմ, որ նոր ճանապարհ պետք է անցնեմ արդեն Հայաստանի հավաքականի հետ։ Այս ընթացքում իմ օգնականների հետ դիտել ենք Հայաստանի հավաքականի բոլոր հնարավոր թեկնածուների տեսանյութերը, նրանց վերաբերյալ հավաքել ենք հնարավոր բոլոր տեղեկությունները։ Սակայն, երբ առաջնությունը նորից վերսկսվի, մարզադաշտից ևս հետևելու ենք թեկնածու ֆուտբոլիստների մրցելույթներին»,- նշել է իսպանացի մասնագետը։

Հիշեցնենք, որ երեկ տեղեկացրել էինք, որ ՀՖՖ-ում այս պահին Հայաստանի առաջնության վերսկսման ժամկետների հետ կապված քննարկումներ են սկսվել, Բարձրագույն խմբի առաջնությունը, ամենայն հավանականությամբ, կվերսկսվի մայիսի 23-ին։