Ավելի քան 7000 զինծառայող անհետ կորած է համարվում

Ավելի քան 7000 զինծառայող անհետ կորած է համարվում

Ավելի քան 7000 ուկրաինացի զինվոր այժմ համարվում է անհետ կորած։ Այս մասին ասել է անհայտ կորածների հարցերով Ուկրաինայի հանձնակատար Օլեգ Կոտենկոն։

«Նման ցուցանիշ իսկապես կա, այն 7 հազարից մի փոքր ավելի է, և մենք ակնկալում ենք, որ այն մարդիկ, որոնց մենք փնտրում ենք որպես անհետ կորած, դեռ գերության մեջ են», - ասել է Կոտենկոն:

Նրա խոսքով, անհայտ կորածների մոտավորապես 60-65 տոկոսը ողջ են գտնվել և գերության մեջ են, «մնացածը, ցավոք, մահացած են»։