Ինչ ուտեստ է նախընտրել Պետրոս Մեծը
Ռոմանովների արքայատան չափանիշներով եթե դիտարկենք, Պետրոս Մեծը, կարելի է ասել, որ սննդի հարցում չափազանց ժուժկալ էր։
Հայտնի է, որ նախաճաշին նա կերել է ծովաբողկով դոնդող, տարեկանի հաց, թթու դրած վարունգ եւ խմել մեկ բաժակ օղի։ Ոչ մի տապակած կարապ եւ այլն։ Նա, ի դեպ, սիրել է խմել։
Ճաշը նրա մոտ սովորաբար եղել է հագեցած եւ բազմազան ուտելիքներից կազմված՝ կաղամբապուր, տապակած հավ, կամ տապակած ոչխարի միս, գարեշիլա, տարբեր տեսակի կարկանդակներ ․․․ մի խոսքով բարձր կալորիականության սնունդ, որը թույլ էր տալիս Պետրոսին, ով հայտնի էր իր բռնկուն խառնվածքով եւ անսպառ էներգիայով, աշխատել մինչեւ ուշ գիշեր՝ պահպանելով թարմությունն ու աշխատունակությունը։ Ի դեպ, նա ձուկ չի կերել, որովհետեւ ալերգիա է ունեցել ձկան մսից։ Չի կերել նաեւ անուշեղեն, համարելով, որ անուշեղենը պիտանի չէ օրգանիզմի համար։ Ոչ միայն ինքը չի կերել, նաեւ իր դուստրերին՝ Աննային եւ Ելիզավետային է արգելել անուշեղեն տալ։
Ընթրիքին սովորաբար կերել է այն, ինչ մնացել է ճաշից։ Շատ ուշադիր է եղել, որ ծառայողները սնունդ չգողանան եւ չփչացնեն։ Հատկապես սեր է ունեցել օտարերկրյա ճաշատեսակների հանդեպ։ Երբ խոհարարները նման մի ճաշատեսակ են պատրաստել, համարյա բռնությամբ ստիպել է, որ պալատականները համտեսեն։
Արամ Յանին
Կարծիքներ