Պուտինն արտերկիր կմեկնի․ ի՞նչ է հայտնի

Պուտինն արտերկիր կմեկնի․ ի՞նչ է հայտնի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր գործընկեր Սադիր Ժապարովի հրավերով հոկտեմբերի 12-ին պաշտոնական այցով կմեկնի Ղրղզստան։ Այդ մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Մուրատբեկ Ազիմբակիևը։

Այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ բանակցություններ պետությունների ղեկավարների միջեւ։ «Երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

Բացի այդ, նախատեսվում է, որ պետությունների ղեկավարները կմասնակցեն հանդիսավոր միջոցառմանը` նվիրված Կանտում ՀԱՊԿ ավիաբազայի 20-ամյակին»,- ​​ասել է Ազիմբակիևը։