Քաղաքացիները հավաքվում են Կադաստրի կոմիտեի դիմաց․ ի՞նչ է կատարվում

 Քաղաքացիները հավաքվում են Կադաստրի կոմիտեի դիմաց․ ի՞նչ է կատարվում

Ֆիրդուսի թաղամասի բնակիչները, որոնք վերջին շաբաթներից հավաքվում էին կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց ու բող ոքի ակցիաներ իրականացնում, այժմ Կադաստրի կոմիտեի շենքի մոտ են։ Նրանք հանդիպելու են կոմիտեի ղեկավարի հետ ։

 Դ եռ 2015 թվականին, հիշեցնենք, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել Ֆիրդուսի թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։ Թաղամասում, որը մոտ 5 հա տարածք է, նախատեսվում է կառուցել նոր բնակելի ՝ «33-րդ» թաղամաս, որտեղ կլինեն բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ։ Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականին։