Հրավառությունը ֆեյսբուքը համարում է պոռնոգրաֆիա

Հրավառությունը ֆեյսբուքը համարում է պոռնոգրաֆիա

Մանկահասակ տղայի մասնակցությամբ հրավառության տեսանյութը Ֆեյսբուքը համարել է մանկական պոռնոգրաֆիա և սեռական շահագործում՝ արգելափակելով ամենապոպուլյար ֆեյսբուքյան էջերից մեկը` Zona positive-ը: Նմանատիպ դեպքեր եղել են բազմիցս, սակայն այս մեկն առնվազն հասկանալի չէ, ինչու ոչ` զավեշտալի է:

Ինչպես կարելի է հրավառություն անելը համարել սեռական շահագործում, առավել ևս` պոռնոգրաֆիա: Ստացվում է, որ ֆեյսբուքն անգամ չի տիրապետում, թե ինչ ասել է պոռնո, ինչ ասել է` պոռնոգրաֆիա: Այս տեսանյութն առնվազն կարելի էր դիտարկել մանկահասակ երեխայի իրավունքների ոտնահարում, ասենք անչափահասը չի հասկանում, թե որքան վտանգավոր կարող է լինել հրավառության պարագան` «սալյուտը» և նրան դրդում են իր կյանքը վտանգելով անի նման գործողություն, սակայն դա անվանելել պոռնոգրաֆիա, անգամ զավեշտալի է:

Նշենք, որ Zona positive-ը ևս այս տարիների ընթացքում աչքի է ընկել ազատ խոսքի դեմ պայքարով: Շատ ֆեյսբուքյան օգտատերեր նշում են, որ երբ ինչ-որ մի գրառում են կատարել, որը դուր չի եկել Zona positive էջին, անմիջապես արգելափակվել են: Ստացվում է, այս էջն ինչ ցանել, այն էլ հնձում է: