Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է ընդհատվել՝ կորոնավիրուսի պատճառով

Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է ընդհատվել՝ կորոնավիրուսի պատճառով

Իտալիայի ֆուտբոլիստների արհմիության նախագահ Դամիանո Տոմազին կոչ է արել ամբողջությամբ դադարեցնել Իտալիայի ֆուտբոլի առաջնության հանդիպումները՝ կորոնավիրուսի տարածման պատճառով։ «Եկեք դադարեցնենք չեմպիոնատը։ Ինչ է պետք ձեզ դեռ։ Դադարեցրեք ֆուտբոլը»,- ըստ RT-ի փոխանցման հայտարարել է Տոմազին։

Նշենք, որ կորոնավիրուսի պատճառով շատ հանդիպումներ կամ հետաձգվել են, կամ անցկացվել առանց հանդիսատեսի։